Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ժաննա Ֆրիսկեն երախտապարտ է

Ժաննա Ֆրիսկեն երախտապարտ է
24.01.2014 | 19:56

Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ 39-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդ է և բուժման է մեկնել Գերմանիա: Քանի որ երգչուհու առողջական վիճակի նկատմամբ կար հանրային մեծ հետաքրքրություն, նա հայտնվել էր իր երկրպագուների ուշադրությանը: Ահա թե ինչպես է արձագանքել Ժաննա Ֆրիսկեն իր նկատմամբ մարդկային ջերմ վերաբերմունքին:

«Աստված ձեզ պահապան: Անհնար էր պատկերացնելը, որ իմ և իմ ընտանիքի համար այս անսովոր պահին հազարավոր մարդիկ կարձագանքեին և կաջակցեին ինձ խոսքերով, աղոթքներով և ֆինանսապես: Ես շնորհակալ եմ ձեզ ուշադրության և հոգածության համար: Դա ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ մարդկայնության համար: Շնորհակալ եմ այն բանի համար, որ Ռուսաստանում կան այդքան շատ բարեգութ և կարեկից մարդիկ: Հավաքվել է մեծ գումար: Այն նշանակալի արժեք ունի բուժման համար: Եվ այդ գումարը, որը հավաքվել է աբհրաժեշտությունից, ռուսական ֆոնդը կուղղի ծանր հիվանդ երեխաների բուժմանը: Ես շնորհակալ եմ օգնության, բարության և լույսի համար ռուսական ֆոնդին, «Առաջին ալիք»-ին, «Թող խոսեն» ծրագրին, բայց առաջին հերթին՝ յուրաքանչյուրին, ով չի կորցրել բարեգթությունը և պատրաստ է հասնել օգնության: Առողջություն: Հանգստություն: Հույս: Աստված ձեզ պահապան»,- իր երախտագիտությունն է հայտնել Ժաննա Ֆրիսկեն:

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ